19-03-2024
APR Group-ը հրապարակում է «ՀՀ բնակչության մեդիագրագիտության ուսումնասիրության արդյունքներ. Կրկնվող հետազոտության համեմատական տվյալներ (2019–2024)» թեմատիկ ներկայացումը։ Այն ներկայացնում է Հայաստանի բնակչության մեդիագրագիտության, տեղեկատվության սպառման սովորույթների, տեղեկատվության աղբյուրների նկատմամբ վստահության և տեղեկատվության հավաստիության գնահատման վերաբերյալ հանրային կարծիքի փոփոխությունները՝ համեմատելով 2019 և 2024 թվականների հետազոտությունների արդյունքները։
Ներկայացման մեջ ներառված են տվյալներ՝
տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրների,
հեռուստատեսության, համացանցի և սոցիալական մեդիայի օգտագործման,
տարբեր տեղեկատվական աղբյուրների նկատմամբ վստահության,
տեղեկատվության հավաստիության գնահատման,
ինչպես նաև բնակչության մեդիագրագիտության մակարդակի վերաբերյալ։
Ուսումնասիրությունն իրականացվել է համապետական քանակական հարցման միջոցով՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը և Երևանը։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 1200 դեմ առ դեմ հարցազրույց՝ կիրառելով Computer-Assisted Personal Interviewing (CAPI) մեթոդը։ Ընտրանքը ձևավորվել է ստրատիֆիկացված, կլաստերային պատահական ընտրանքի սկզբունքով, իսկ սխալի սահմանը կազմել է ±2.81%՝ 95% վստահության միջակայքով։
Այս հրապարակումը հանդիսանում է «Հանրային կարծիքի համեմատական ուսումնասիրություն (2019–2024)» հետազոտական շարքի թեմատիկ հրապարակումներից մեկը։
Հետազոտության ամբողջական զեկույցը կարող եք դիտել այստեղ.
https://aprgroup.org/hy/news/public-opinion-comparative-study-2019-2024
Նույն թեմայով 2019 թվականին իրականացված «ՀՀ բնակչության մեդիագրագիտության ուսումնասիրության արդյունքներ» հետազոտության արդյունքները հասանելի են այստեղ.
https://aprgroup.org/hy/news/research-results-on-the-media-consumption-and-media-literacy
Հրապարակմանը կցված են թեմատիկ ներկայացումները հայերեն և անգլերեն լեզուներով։