Նորություններ

Նոր ուսումնասիրություն USAID/HS-STAR-ի համար

26-01-2012

USAID_HSSTAR_en

Հունվարի 30-ից APR Group-ը սկսելու է իրականացնել նոր հետազոտություն USAID/HS-STAR-ի համար, հետևյալ թեմայով՝ “Հայաստանում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) մակարդակում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտման կատարողականի վրա ազդող գործոնների ուսումնասիրություն”:

ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցի հերթական պարապմունքը

18-11-2011

Ruben_Sargsyan_18.11.11_ACNIS

2011թ. նոյեմբերի 18-ն Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի(ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում տեղի ունեցած հերթական պարապմունքի ժամանակ քննարկվեց «Ժողովրդավարական ինստիտուտների թերզարգացվածությունը եւ հասարակական ակտիվությունը արդարադատության բացակայության պայմաններում» թեման, որի շուրջ հանգամանալից դասախոսությամբ հանդես եկավ APR Group հետազոտական կազմակերպության նախագահ Ռուբեն Սարգսյանը:

Հետադարձ արձագանքի ուսումնասիրություն

24-06-2011

USAID_HSSTAR_en

2011թ հունիսի 24-ին APR Group և HS-STAR կազմակերպությունների միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի, APR Group-ը կիրականացնի “ԱՄՆ ՄԶԳ (USAID) Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բարեփոխումների և ՆՈՎԱ/ՆՈՎԱ2 ծրագրերի օգնությամբ ներդրված բուժօգնության որակի գործընթացների վերաբերյալ հետադարձ արձագանքի ուսումնասիրություն” ծրագիրը:

Ուսումնասիրության արդյունքների ներկայացում

15-03-2011

APR_Group_FES

Մարտի 15-ին APR Group-ը հանրությանն է ներկայացրել «Հայաստանյան արհմիություններ. խնդիրներ, մարտահրավերներ և կարիքներ» հետազոտության արդյունքները:

Արհմիությունների դերն ըստ իրականացված ուսումնասիրության արդյունքների

07-06-2010

IMG_0157

2010 թ. հունիսի 7 Երևանում «Նովոստի-Արմենիա» գործակալություն լրատվական կենտրոնում ներկայացվել են մեր կողմից իրականացված` «Հայ երիտասարդության իրազեկվածությունն աշխատանքային իրավունքների և արհմիությունների դերի մասին» ուսումնասիրության արդյունքները:

Հարցվածների 74,3%-ը դրական է գնահատում...

23-12-2010

APR_Group_168_4

2010թ. դեկտեմբերի 12-15-ին «APR Group» հետազոտական կենտրոնի կողմից սոցիոլոգիական ուսումնասիրություն է իրականացվել, որի նպատակն էր պարզել, թե ինչպե՞ս են Երեւան քաղաքի բնակիչները վերաբերվում պաշտոնյաների պաշտոնանկ լինելու «առաջին ալիքի» գործընթացներին` Երեւանի քաղաքապետի հրաժարականին ու ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնանկությանը:

Ի՞նչ է թաքնված վարկանիշերի հետեւում

21-05-2009

piechart-resized

Մայիսի 9-12-ը ընկած ժամանակահատվածում «APR Group» հետազոտական կենտրոնը Երեւանի 663 բնակիչների շրջանում իրականացրել է հեռախոսային սոցիոլոգիական հարցում` մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հետազոտությունը անց է կացվել Երեւանի 18 եւ բարձր տարիքային խմբի բնակչության շրջանում: Ըստ մեթոդաբանության, հարցումն ապահովում է հետազոտության տվյալների 4% ճշգրտություն:

Նախասիրությունները հստակեցվում են

11-12-2007

clipart_of_24894_smjpg

Հավատալ, թե չհավատալ սոցիոլոգիական հարցումների արդյունքներին: Քաղաքական շրջանակներում այդ հարցի պատասխանը միանշանակ է. եթե այդ արդյունքները բավարարում են տվյալ քաղաքական ուժին, ապա դրանք ճշգրիտ են եւ օբյեկտիվ, եթե հարցման թվերը տվյալ կուսակցությանը ձեռնտու չեն ուրեմն դրանք սուտ են, «դզած-փչած» են հակառակորդների կողմից: Կամ սոցիոլոգներն են անգրագետ: Կամ քաղաքացիները վախեցած են եւ հարցման ժամանակ իրենց իսկական դիրքորոշումը չեն արտահայտում:

Վերջին հարցումը

04-05-2007

Voting

«Առավոտի» հետ համագործակցող «APR Group» սոցիոլոգիական խումբը ապրիլի 28-ից մայիսի 2-ը 663 երեւանցիների մեջ անց է կացրել հերթական հեռախոսային հարցումը՝ մասնավորապես, կուսակցությունների վարկանիշը պարզելու համար:

Շատ տխուր թվեր

25-05-2007

su-election

2008 թվականի ընտրությունների համար ավանդական «նախագահացուների» (Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ՝ «ինքնասիրահարված սիրամարգերի») ինքնառաջադրումն արդեն սկսվել է: Կանխատեսելի է, որ Վազգեն Մանուկյանին, Պարույր Հայրիկյանին, Արշակ Սադոյանին, Արամ Կարապետյանին շուտով կմիանան Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը, ինչու չէ՝ նաեւ մարքսիստը եւ Գրիշա Վիրաբյանը: Երբ այդ հարգարժան գործիչներին ակնարկում ես, որ նրանք ադեկվատ չեն գնահատում իրականությունը, նրանք բարկանում են եւ իսկույն սկսում են մեղադրել քեզ «իշխանության պատվերը կատարելու» մեջ: