17-03-2024
APR Group-ը հրապարակում է «ՀՀ արտաքին քաղաքականության ուսումնասիրության արդյունքներ. Կրկնվող հետազոտության համեմատական տվյալներ (2019–2024)» թեմատիկ ներկայացումը։
Այն ներկայացնում է Հայաստանի բնակչության արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային կարծիքի փոփոխությունները՝ համեմատելով 2019 և 2024 թվականների հետազոտությունների արդյունքները։
Ներկայացումը ներառում է հանրային ընկալումները Հայաստանի արտաքին քաղաքականության, միջազգային գործընկերների նկատմամբ վստահության, տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների դերի գնահատման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հասարակական դիրքորոշումների մասին։
Ուսումնասիրությունն իրականացվել է համապետական քանակական հարցման միջոցով՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը և Երևանը։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 1200 դեմ առ դեմ հարցազրույց՝ կիրառելով Computer-Assisted Personal Interviewing (CAPI) մեթոդը։ Ընտրանքը ձևավորվել է ստրատիֆիկացված, կլաստերային պատահական ընտրանքի սկզբունքով, իսկ սխալի սահմանը կազմել է ±2.81%՝ 95% վստահության միջակայքով։
Այս հրապարակումը հանդիսանում է «Հանրային կարծիքի համեմատական ուսումնասիրություն (2019–2024)» հետազոտական շարքի երկրորդ մասը։
Հետազոտության ամբողջական զեկույցը կարող եք դիտել այստեղ.
https://aprgroup.org/hy/news/comparative-study-2019-2025-2
Հրապարակմանը կցված են թեմատիկ ներկայացումները հայերեն և անգլերեն լեզուներով։