The Art of Science
  • Գլխավոր
  • Նորություններ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
  • Պորտֆոլիո
  • Կապ

Աջակցություն աշխատանքային իրավունքների պաշտպանության կոլլեկտիվ մեխանիզմներին

14-09-2018

collective protection of labor rights-12018թ. սեպտեմբերին «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն (APR Group) Հայստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Աջակցություն աշխատանքային իրավունքների պաշտպանության կոլլեկտիվ մեխանիզմներին» ծրագիր: Ծրագիրը նպատակ ունի խթանելու Հայաստանում այլընտրանքային արհմիութենական շարժումը, որպես աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրություն, այդ թվում նաև՝ իրավական և օրենսդրական դաշտը, վերհանելու ոլորտում առկա բացերը և հնրավարությունները, ինչպես նաև գտնելու լուծումներ արդյունավետ արհմիութենական համակարգի ձևավորման համար:
Ուսումնասիրության արդյունքում կմշակվեն և կներկայացվեն առաջարկներ Աշխատանքային և Արհեստակցական միությունների ոլորտը կանոնակարգող օրենսդրության բարեփոխումների նպատակով: Ծրագրի ավարտին փորձագետների դիտարկումների և առաջարկների հիման վրա ակնկալվում է մշակել Հայաստանի համար Արհեստակցական միության մոդել/եր:

 

 
  • EnglishEnglish
  • Armenian (Հայերեն)Armenian (Հայերեն)
  • Russian (Русский)Russian (Русский)
Որոնում

Հեղինակային իրավունքները պատկանում են © 2006-2019 APR Group:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Designed by Ashot Turajyan.